Բուֆոնը կմասնակցի Ուրուգվայի հետ հանդիպմանը
Սպորտ
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հնարավոր է` մասնակցի Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին` Ուրուգվայի հավաքականի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Բուֆոնը վնասվածքի պատճառով բաց է թողել շաբաթ օրն անգլիացիների հետ կայացած հանդիպումը, որն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ իտալացիների: Այդ հանդիպմանը Իտալիայի հավաքականի դարպասը պաշտպանել է Սալվադորե Սիրիգուն: Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ այլևս չի կարողանա մասնակցել այս տարվա Մունդիալին, սակայն պարզվել է, որ մարզիկը մինչև հունիսի 24-ին կայանալիք հանդիպումը կկարողանա վերականգնել մարզավիճակը:
Իտալացիները հունիսի 20-ին ուժերը կչափեն Կոստա Ռիկայի ընտրանու հետ: Այդ հանդիպմանը Բուֆոնը չի մասնակցի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան