Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստան
Հանրապետության տարածքում հունիսի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպ րոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունիսի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է: Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 16-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, հունիսի 19-ին` +31, հունիսի 20-ին` +32 աստիճան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից