Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Աֆրիկյանների շենքի նոր հասցեն հայտնի է (լուսանկարներ)

Հայաստան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Աֆրիկյանների շենքի պահպանությունը դարձել է հասարակական հնչեղության հարց: Շենքի' իր տեղում պահպանման համար մի խումբ ակտիվիստներ հավաստիացնում են, որ ամեն ինչ կանեն ապամոնտաժումն արգելելու համար: Այս նպատակով ակտիվիստներն անգամ նամակ են գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ծանուցող գրություններ են տարածում համացանցում' ավելի շատ մարդկանց ներգրավելով շենքի պահպանման գործում: Ինչո՞ւ է որոշում կայացվել քանդել պատմական հուշարձանն ու ապամոնտաժումից հետո ո՞րն է լինելու Աֆրիկյանների շենքի ճակատագիրը: Հարցերի պատասխանը «Արմենպրես»-ը փորձել է ստանալ պատասխանատուներից: Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման հետ կապված Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տեսակետը հետևյալն է. «Շենքն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում' որպես հանրապետական նշանակության հուշարձան, միևնույն ժամանակ տարածքը կառավարությունը ճանաչել է հանրային գերակա շահ և վաճառել մասնավորին: Վաճառքից հետո հուշարձան-շինության քարերը համարակալվել են և ապամոնտաժումից հետո շենքն իր տեղն է գտնելու Հին Երևան նախագծում»: Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ շենքին վտանգ չի սպառնում, իսկ տեղափոխումը կկատարվի ամենայն վարպետությամբ: Քաղաքապետարանից հիշեցնում են, որ տարիներ առաջ Ազատության հրապարակում ավտոկայանատեղի կառուցելու համար էլ երկու պատմական հուշարձաններ ապամոնտաժեցին և շինարարական աշխատանքների ավարտից հետո կրկին տեղադրեցին. այդ ժամանակ ո′չ հասարակական մտահոգություն հնչեց, ո′չ էլ արձանների տեղադրումից հետո լսվեց քննադատություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն էլ հավաստիացնում է, որ հասարակության մտահոգությունն անիմաստ է. Աֆրիկյանների շենքը կպահպանի իր տեսքը, ապամոնտաժումից հետո չի կորցնի պատմամշակութային արժեքն ու իր ուրույն տեղը կգտնի «Հին Երևան» նախագծում: Նախնական տվյալներով` պայմանականորեն հայտնի է անգամ Աֆրիկյանների շենքի նոր հասցեն` Արամի 19: «Հուշարձանների տեղափոխումը շատ վատ և բացասական գործողություն է, սակայն ծայրահեղ դեպքերում իրականանալի»,- ասում է Վարդանյանն ու հավաստիացնում, որ նման նախադեպեր արդեն գրանցվել են:

«Տերյան 11 հասցեում գտնվող կառույցն Աֆրիկյանների եկամտաբեր շենքն է, այն բազմաբնակարան շենք էր, որը չի եղել ակումբ կամ մտավորականների հավաքատեղի: Ճարտարապետական առումով շատ մեծ արժեք ունի, սակայն քաղաքաշինական առումով հայտնվել է օտար միջավայրում` չորս կողմում բարձրահարկ շենքեր են: Նաև շենքը գտնվում է փողոցի մի հատվածում և դուրս է Հին Երևան նախագծից, քանի որ Տերյան փողոցի վրա է, որը «Հին Երևան» նախագծի տարածք չէ: Մինչդեռ ապամոնտաժումից հետո այն կհայտնվի իրեն հարազատ միջավայրում և կդառնա նախագծի գոհարներից մեկը»,- վստահ է նախագծի հեղինակը:

Վարդանյանի հավաստիացմամբ` փորձաքննություն է անցկացվել, մշակվել է նախագիծ, որը համաձայնեցվել է Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի հետ: Ապամոնտաժումից հետո քարերը կպահպանվեն Սեբաստիա 30 հասցեում, մինչ նախագծի կառուցման մեկնարկը:

«Հին Երևան» նախագծի մտահղացումը ծնվել է 2005թ.: Այդ ժամանակ Երևանում արդեն ապամոնտաժված էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետությանը պատկանող 12 շենք և քանի որ Արամ-Բյուզանդ փողոցի հատվածում կային նմանատիպ 14 հուշարձան-շենքներ, Լևոն Վարդանյանը ճարտարապետական տեսանկյունից տրամաբանական և համահունչ գտավ մնացած 12 շենքերն էլ տեղադրել այդ հատվածում և ստեղծել յուրահատուկ համալիր: Այս կերպ, ըստ նախագծի հեղինակների, կփրկվեն նաև ապամոնտաժված շենքերն ու սերունդներին կժառանգեն Հին Երևանից մի պատկեր: Ամենայն հավանականությամբ «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի. այն ունի 320մ երկարություն և 60մ լայնություն` վերգետնյա 3 և ստորգետնյա 2 հարկեր: Նախագծի հաստատման ժամանակ տարածքը բաժանվել է լոտտերի, կատարվել աճուրդ և այժմ մասնավոր ներդրողների գումարներով պետք է իրականացվի նախագծի կառուցումը:

Շենքի' իր տեղում պահպանման դիրքերից հանդես եկող ակտիվիստները պնդում են, որ անկախությունից ի վեր Երևանում հին շենքերի ջարդ է ընթանում և այսօր ավելի քան երկու հազարամյա Երևանում դժվար է անգամ հարյուրամյա շենք գտնել: Այս համատեքստում 130-ամյա Աֆրիկյանների շենքի պահպանման ցանկությունն ու նրա ապամոնտաժման հետ կապված աղմուկն ու մտահոգությունը բնական է: Ի վերջո, ամեն քանդված պատմական շենքից հետո խեղաթյուրվում է մայրաքաղաքի տեսքն ու պատմական հին շենքերին գալիս են փոխելու երկնաքերերն ու Երևանը կորցնում է իր երբեմնի գեղեցկությունը:

Հասմիկ Հարությունյան

Լուսանկարները' Արևիկ Գրիգորյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված