Բաքվում ընդդեմ հայ պատգամավորների բողոքի ակցիա է անցկացվում
Արտաքին Քաղաքական
Բաքվում մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում հայ պատգամավորների` Բաքու կատարած աշխատանքային այցի դեմ: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» պարբերականը:
Հանրահավաքը տեղի է ունենում Four Seasons հյուրանոցի դիմաց, որտեղ գտնվում են հայ պատգամավորները:
Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, վերցրել նրանց ցուցապաստառները:
Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի «Rose Roth» սեմինարին մասնակցելու համար Հայաստանը ներկայացնում էին Ազգային ժողովի պատգամավորներ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ հայկական և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան