Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատում հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը
ԱՐԽԻՎ
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողվի յուրաքանչյուր հանդիպում ուղենշվում է նոր ձեռքբերումներով և նոր պայմանավորվածություններով: «Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներն իսկապես շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմաններում: Ես շատ բարձր եմ գնահատում այս հանձնաժողովի գործունեությունը և կարևորում եմ հանձնաժողովի մակարդակով հետագա հանդիպումների անցկացումը, որոնք կհանգեցնեն նոր ձեռքբերումների»,- ասաց Վարդապետյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ լրագրողների կողմից հայ-ռուսական հարաբերություններում տարբեր խնդիրների վերաբերյալ բարձրացվող հարցերն ուշադրության արժանի են, սակայն այն հսկայածավալ գործընթացը, որն ունի դրական ընթացք, ունենում է նաև փոքրիկ «կնճիռներ», որոնք, անշուշտ, հարթվում են: Նա կարծիք հայտնեց, որ այդ «կնճիռները» չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա մեծ և դրական գործընթացի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)