«Հրապարակ». Չեչեններ, թուրքմեններ, ովքեր ստանում էին Թուրքիայի պետական աջակցությունը, փախել են Քեսաբից
Հայկական Մամուլ
Սիրիական բանակը հունիսի 15-ին՝ կիրակի օրը, ամբողջությամբ ազատագրել է հայաբնակ Քեսաբ ավանն ու շրջակա գյուղերը իսլամ զինյալներից: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները եւ սիրիական պաշտոնական աղբյուրները։
Հունիսի 14-ին՝ շաբաթ օրը սկսված գործողության արդյունքում սիրիական բանակային ուժերը եւ կամավորական խմբերը կարողացել են գրավել ռազմավարական բարձունքներ եւ շարժվել դեպի Քեսաբի կենտրոն։ Սիրիական բանակը հունիսի 15-ին արդեն կարողացել է հաստատվել քաղաքում՝ պետական դրոշ բարձրացնելով քաղաքապետարանի վրա։
«Ալ Նուսրա» խմբավորման անդամները, որոնց շարքերում եղել են թուրքմեններ, չեչեններ, եւ որոնք ստանում էին Թուրքիայի պետական աջակցությունը, փախել են Քեսաբից։
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել