«Ժողովուրդ». Վարդենիսի բաժնում ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանների գործն օրերս ուղարկվել է դատարան
Հայկական Մամուլ
2014թ. փետրվարի 28-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանների գործն օրերս ուղարկվել է դատարան: Մեղադրյալի աթոռին են հայտնվել ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է' պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ' 2-6 տարի ժամկետով:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան