«Ժողովուրդ». Գործադիրը պարզապես խաբում է հասարակությանը՝ նույն բանն այլ անունով ներկայացնելով
Հայկական Մամուլ
Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության կազմած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկվում է նախկին «կուտակային վճարի» փոխարեն կիրառել«սոցիալական վճար» տերմինը՝ պահպանելով պարտադիրի սկզբունքը: Ըստ այդ նախագծի՝ պետական աշխատողների համար այդ վճարը կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից:
Այս նախագծից արդեն պարզ է դառնում կառավարության ողջ մարտավարությունը, որը կայացավ պարզ խաբկանքում՝ ընդամենը նպատակ հետապնդելով մի կողմից՝ հանդարտեցնել կրքերը, մյուս կողմից՝ շարունակել կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը՝ անպայման կյանքի կոչելու պարտադիր կուտակային համակարգը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ նախագծում նաեւ նշված է, որ բարձրացումը տարածվելու է 1974թ. հետո ծնվածների վրա, այսինքն՝ նույն այն անձանց, որոնց վրա տարածվում էր պարտադիր 5 տոկոս կուտակային վճարային համակարգը:
Կառավարության այս քայլը այլ կերպ, քան շարքային ժուլիկություն, դժվար է որակել, քանի որ գործադիրը պարզապես խաբում է հասարակությանը՝ նույն բանն այլ անունով ներկայացնելով:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան