Գորիս-Կապան ճանապարհին «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա է շրջվել. կա 2 տուժած
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 17-ին' ժամը 05.50-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 30-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 50 zz 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Փ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչից Ա.Փ.-ը (ծնվ. 1974թ.) և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1984թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենան դոուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան