Վահագնի թաղամասում գտնվող մանկապարտեզում գյուրզա տեսակի 2 օձ է նկատվել
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 17-ին' ժամը 11.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան