«Հրապարակ». Խաչիկյանի գործով անցնող 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Խաչիկյանի ձեռքը
Հայկական Մամուլ
Վազգեն Խաչիկյանի գործով անցնող սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Խաչիկյանի ձեռքը: Ի տարբերություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ձերբակալված մյուս անձինք, մեր տեղեկություններով, պատրաստ են պետությանը հասցված իրենց բաժին վնասը փոխհատուցել, սակայն Խաչիկյանը համառում է՝ հրաժարվելով իր բաժինը վճարել, եւ այդ պատճառով նրանք շարունակում են անազատության մեջ մնալ: Այս մարդկանց հարազատները հուսահատությունից դրդված դիմել են թերթի խմբագրություն:
Նրանք մեզ պատմեցին, որ արդեն երկու տարի կալանավորված Վազգեն Խաչիկյանը չի ընդունում, որ նման յուրացում է կատարել, ու մտադիր չէ վերականգնել պետությանը պատճառված վնասը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010 թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: ՀՀ գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել էր քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն ուղարկել դատախազություն:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել