«Ժողովուրդ». Տրանսպորտի անկանոն աշխատանքը կվերականգնվի
Հայկական Մամուլ
Նախօրեին, Էջմիածնի տարածաշրջանի որոշ համայնքների բնակիչներ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեցին, որ «Էջմիածին-Ապագա-Ջրարբի» հասարակական տրանսպորտն անկանոն է աշխատում:
Արդյունքում բնակիչները ստիպված են լինում մի քանի հոգով հավաքվել ու տաքսիներով գնալ տուն կամ աշխատանքի: Ահազանգած բնակիչների խոսքով՝ լինում է նաեւ, որ ավտոբուսը մեկ-երկու օրով չի աշխատում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ապագա համայնքի ղեկավար Արտաշ Բարսեղյանի հետ, ով էլ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու Ապագայի հարեւան համայնքների ղեկավարները չեն զբաղվում իրենց գյուղացիների խնդրով: Եթե չի աշխատել, ես ձեզ խոստանում եմ, որ վաղն աշխատելու է»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել