«Հրապարակ». Իշխանությունը ջեբկիրի ճարպկությամբ դարձյալ փորձում է սողոսկել քաղաքացիների գրպանը
Հայկական Մամուլ
Իշխանությունը ջեբկիրի ճարպկությամբ դարձյալ փորձում է սողոսկել քաղաքացիների գրպանը: Անցած տարվա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դեռ չմարսած՝ գուժեցին օգոստոսի 1-ից նոր թանկացման մասին: Երեկ խորհրդարանում հոսանքի սակագնի թանկացման վերաբերյալ լսումներ էին, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր «հիմնավորումները»: Պարզվեց, որ թանկացումը պայմանավորված է էներգետիկ համակարգում առկա ճեղքվածքով, որը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կվտ/ժամի դիմաց:
Ըստ նրա, Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հիմնականում նրանով, որ 2013-14թթ. ատոմակայանի վերալիցքավորման եւ վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ուշ է մտել ցանց, եւ չի արտադրվել 300 մլն կվտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել էժան էներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին: Մյուս գործոնը սակավաջուր տարին էր՝ ՀԷԿ-երը քիչ են արտադրել: Այս ճեղքվածքի պատճառով 11 ընկերություն դիմել է Նազարյանի հիմնարկին՝ սակագինը վերանայելու պահանջով:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել