Ես Կասիլյասին չէի նստեցնի պահեստայինների նստարանին. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իսպանիայի և Չիլիի հավաքականների միջև կայանալիք խաղից առաջ նշել է, որ Իկեր Կասիլյասը պետք է պահպանի իր տեղը հավաքականի հիմնական կազմում:
Մարզչի խոսքով՝ Հոլանդիայի դեմ անհաջող խաղը չի կարող դարպասապահին փոխելու պատճառ լինել:
«Ես Կասիլյասին չէի նստեցնի պահեստայինների նստարանին: Դարպասապահի դիրքն իր նրբությունն ունի, և մեկ անհաջող խաղը դարպասապահի փոփոխման պատճառ չի կարող լինել: Դա միայն կվնասի թիմին: Դարպասապահը պետք է միշտ զգա մարզչի վստահությունը: Կասիլյասը շատ բան է արել Իսպանիայի հավաքականի համար և պետք է պահպանի իր տեղը հիմնական կազմում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Yahoo! Sports-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ