Տավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածը Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն Դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշը Ուսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ) Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցեր Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Մեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ) Հայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին 

ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկեց. քննարկվելու են հրատապ հարցեր (ուղիղ միացում)

Քաղաքական

Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նստաշրջանը, որը հրավիրվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:

Հունիսի 16-ին կառավարության արտահերթ նիստ է տեղի ունեցել, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել մի շարք նախագծեր ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007 թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճեններն ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

Նույնաբովանդակ ձևակերպմամբ դրույթ է ամրագրվել նաև 2014 թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում' հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձևակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար հազար դրամի չափով:

Նիստում հավանություն է ստացել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի օտարում պահանջել, ինչպես նաև սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը: Իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօգտագործված մասի օտարման հիմքերը և ընթացակարգերը, ինչպես նաև կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:

ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներ դնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածըՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունԻրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախՀոգեբանը բացատրել է երեխայի վախի և ֆոբիայի տարբերությունըԴեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշըՈւսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցերՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի հյուրանոցում 25 զբոսաշրջիկ սննդային թունավորում է ստացելՓաստաբանը պարզաբանել է, թե որ դեպքերում աշխատակիցը կարող է վճարումներ ստանալ նաև աշխատանքից ազատվելուց հետոՆյու Յորքը պատվել է անտառային հրդեհների ծխովՄեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Հետազոտությունը հերքել է էպիդուրալ անզգայացման վտանգավորության մասին տարածված կարծիքըԳերագույն ռադայի պատգամավորը հայտնել է Ֆեդորովի պաշտոնանկության մասինՄաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքըԱրգենտինայի հավաքականին ՖԻՖԱ-ի պատժամիջոցներ են սպառնում քաղաքական պաստառի պատճառովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին վերադառնալու պայմանըՀայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմըԱսիայի ամենաթանկ ընկերությունը ևս 100 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսությունումԶելենսկիին մեղադրել են ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հրահանգ տալու մեջԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներինԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի Երևանի կենտրոնական փողոցի վերանորոգմանըՀայաստան-Էստոնիա համագործակցությունը ՆԳ ոլորտում կխորանաԿասեցվել է «ՀԱՍՄԻԿ ՄԱՐԶԱԿԱՆ ՍՊՈՐՏ-ՃԱՄԲԱՐ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար հետԵրեմ Սարգսյան․ Իրավապահ համակարգը կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգըՆոր Զելանդիայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հայկական սննդամթերքի արտահանումը ամերիկյան շուկաՎերականգնողական աշխատանքների ժամանակ փլուզվել է Իտալիայի 100-ամյա դատարանի շենքը Շվեդիան լրացուցիչ 145.71 միլիոն դոլար է հատկացնում Համաշխարհային բանկի երաշխիքների համար Ուկրաինայում2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը (տեսանյութ)Վենսը խոստովանել է, որ Սպիտակ տունը ձախողել է Էփշտեյնի գործըԻնձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք. Արեգնազ ՄանուկյանՊետբյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերինՄոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Քաղաքացիներին զգուշացրել են հաշվիչների ստուգման անվան տակ տարածվող նոր խարդախության մասին. ՌԴՀարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ Google Play-ից հեռացվել են Mail.ru-ի և «Օդնոկլասնիկի» հավելվածներըԻրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբանԹուրքիայում երկհարկանի ավտոբուսի վթարի հետևանքով 46 մարդ է վիրավորվելԱլավերդու թիվ 6 մանկապարտեզը քարուքանդից դարձավ ահա այսպիսին. Արեն Մկրտչյան (տեսանյութ)Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր ծրագրած այցըԱյսօր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն էՄիլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունըԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին
Ամենադիտված