Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին 

Հովիկ Աբրահամյանի սկանդալային նշանակումները՝ ըստ քսակի հաստության. Սերժ Սարգսյանի արձանագրած հաջողություններն ու կառավարության էլիտար ծերանոցը

Վերլուծական

«Նախկին կառավարության փոփոխմամբ ակնկալիքներ են բացվում: Յուրաքանչյուր աշխատանք պետք է լինի տեսանելի և չափելի և որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել և չափել հաջողության աստիճանը»,- Հ1-ի «Հարցազրույց» հաղորդման ուղիղ եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով նոր և նախկին կառավարությունների մասին:

Նա ողջունել է կառավարության գործունեության շուրջ բախումները, բայց մի պայմանով, որ այդ բախումները լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում և ոչ թե ցուցարարների և ոստիկանների միջև:

«Նոր կառավարության առումով ես արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություներ է ունենում»,- ասել Սերժ Սարգսյանն ու խոստացել որոշ ժամանակ անց անդրադառնալ կառավարության աշխատանքին:

Իսկապես հետաքրքիր է, թե ինչ նախանշաններ է տեսնում Սերժ Սարգսյանը, որ հասանելի չեն մեզ՝ հասարակ մահկանացուներիս: Առ այսօր միակ ակնառու քայլը, որ կատարել է կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, շոուներ կազմակերպելն ու էկրաններից հասարակությանը տեսարաններով կերակրելն է:

Հաջորդ լրջագույն ձեռքբերումը, անշուշտ, սկանդալային նշանակումներն են կառավարությունում: Նույն մեռելը վեց անգամ թաղելու աբրահամյանական բանաձևը հասցրեց նրան, որ կառավարությունը վերածվեց էլիտար ծերանոցի, որտեղ իրենց ծերությունն են վայելում ժամկետանց և իրենց ՕԳԳ-ն կորցրած գործիչները՝ վարչապետի բարձր հովանու ներքո: Ասենք, էներգետիկայի նախարար է նշանակվել մի մարդ, ում՝ Երևանի քաղաքապետ աշխատելու տարիներին շրջում էր մի անեկդոտ.

«Ինչու՞ Երվանդ Զախարյանը կնոջ հետ խանդի հողի վրա չի վիճում։

- Որովհետև էդ հողն էլ ա ծախել»։

Եվ այդ՝ ամեն ինչը վաճառելու մոլուցք ունեցող, իր բոլոր աթոռների վրա քարանալու ռեկորդներ սահմանած անձն այսօր կրկին երկրի «ամենայուղոտ» պաշտոններից մեկն է զբաղեցնում:

Հարկ է հատուկ հիշատակել ինքնզինքը խրախուսող անձանց պարգևատրումը նոր պաշտոններով: 2014 թվականի ապրիլի 28-ին ստորագրած 100Ա գոլդ համարակալմամբ հրամանով՝ ՀՀ բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանին բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանը շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ։ Երևի Սերժ Սարգսյանին չեն զեկուցել, որ այս «սամազվանեց» պաշտոնյան ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև պարգևատրվել է նոր, «տռուզ» պաշտոնով: Իսկ վարչապետ Աբրահամյանը ոչ միայն չի բարեհաճել ոլորել ինքնասիրահարված պաշտոնյաների ականջները, այլև առ այսօր խուսափում է այդ  և նմանատիպ այլ թեմաներով թեմայով խոսելուց և բավարարվում է սեփական անձի գովքով: Ու եթե շարունակի խուսափել, անշուշտ, մամուլում ստանալու է այն պատերազմը, որի մասին նրբանկատորեն հիշատակեց Սերժ Սարգսյանը:

Եվ բոլոր այն անձիք, ովքեր պաշտոններ ստացան կամ ունեցան պաշտոնեական առաջխաղացում, երբևէ աչքի չեն ընկել իրենց կատարած արդյունավետ աշխատանքով: Ասենք՝ Արարատի մարզպետի պաշտոնում ոչնչով աչքի չընկած Արամայիս Գրիգորյանը մի քանի ամսից հավաքեց ասուպի արագություն և դարձավ նախարար: Ինչո՞ւ, ինչպիսի՞ արդյունք նա ունեցավ տեղում, որ անհրաժեշտություն առաջացավ այդ փորձը տարածել ամբողջ հանրապետությունում: Հիմա ինչ է ստացվում՝ պաշտոնեական առաջխաղացում է ստանում մի մարդ, ով մարզը ղեկավարելու ընթացքում միայն արարողակարգային գործառույթներ է կատարել և որևէ դրական տեղաշարժով աչքի չի ընկել: Նման դեպքերում նրան պետք է ենթարկեին կարգապահական տույժի, սակայն նախարարի պաշտոն ստացավ: Սա՞ է արդյունավետ կառավարման հովիկաբրահամյանական բանաձևը: Ավելին, վարչապետը իր կադրային զինանոցը համալրել է մի անձով, ով իր կադրերին համարում էր անպիտան և մարզպետարանը մաքրում էր նրանցից: Սա, կարծում եմ, հետաքրքիր շտրիխներ է ավելացնում նորանշանակ վարչապետի կերպարի մեջ:

Եվ ընդհանրապես, Հայաստանում առաջխաղացման երաշխիքը և պաշտոնյաների անբեկանելի արժանիքը դարձել է փողի քսակի հաստությունը:

Աբրահամյանի կառավարության հաջորդ ձեռքբերումը էլեկտրաէներգիայի սակագների սպասվող աճն է: Այս մարդու ներքո աշխատող հանձնաժողովը, առանց տնտեսվարողների պահանջի, վերցրեց ու որոշեց, որ գործող սակագինը ձեռնատու չէ ու պետք է թանկացնել: Այդ նույն անձիք համառորեն չեն տեսնում էներգետիկ ոլորտի ղեկավարների աստղաբաշխական բարձր աշխատավարձերը, օպտիմալացման կոչեր չեն անում, սակայն պարտադրում են մեր ժողովրդին՝ սեփական գրպանից վճարել այդ պաշտոնյաների «կայֆերի» համար: Սակագների բարձրացման հարցում ինքնագործունեության դիմած սույն պատվարժան հանձնաժողովն իր այս քայլը հիմնավորում է նրանով, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Հասկանալի է, չէ՞, որ հանձնաժողովը չի կարող կանխատեսել բնական աղետներ, որոնք կտապալեն հարյուրավոր էլեկտրասյուներ, ընկերություններին կգցեն զգալի ծախսերի տակ: Ըստ էության, կառավարությունը նախապատրաստվում է գազի գնի հերթական փոփոխությանը: Նախապատրաստվում է նենգ, դավադիր, մարդկանց նրբորեն մոլորեցնելով: Հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող որոշիչ գործոնը հենց գազի գինն է: Այսինքն՝ աբրահամյանական քարոզչամեքենան նախապատրաստում է Հայաստանում գազի գնի հերթական թանկացումը:

Եթե այստեղ շարադրեմ նոր կառավարության «ձեռքբերումների» ամբողջական շարքը՝ թերևս կայքերի ծավալը կգերազանցի թույլատրելի բոլոր նորմերը: Ուղղակի անհասկանալի է՝ ինչպիսի հաջողության նշաններ է տեսել Սերժ Սարգսյանը: Եվ որպեսզի Հովիկ Աբրահամյանի կառավարության ողջ պերճանքն ու թշվառությունը ջրի երես դուրս գա՝ ես նրա նվաճումներին կանդրադառնամ կետ առ կետ, ոլորտ առ ոլորտ...

Մամուլի էջերում բախումներ եք ուզում՝ կստանաք...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով
Ամենադիտված