Քոքոբելյանն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
Քաղաքական
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի ուսումնասիրության համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին՝ ընդգծելով, որ այն հասարակությանը հուզող կարևորագույն խնդիր է: «Քանի որ այս հարցը հուզում է հասարակությանը, ես առաջարկում եմ հարցի ուսումնասիրության համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի ստեղծված իրավիճակը և համապատասխան եզրակացություն կներկայացնի»,- ասաց Քոքոբելյանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերությու ններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում' 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Խնդրի վերաբերյալ հունիսի 17-ին ԱԺ-ում նաև խորհրդարանական լսումներ անցկացվեցին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան