Գոռ Գրիգորյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Գրիգորյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Կատովիցեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես եկան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 4 անդամներ: Նրանցից միայն Գոռ Գրիգորյանը հնարավորություն ստացավ պայքարելու մեդալի համար: Եվ ահա հայ ըմբիշը քիչ առաջ 5:2 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցչին՝ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հունիսի 17-22-ը լեհական Կատովիցե քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի առաջատար երիտասարդ ըմբիշները:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան