Բաքուն սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին Ֆրանսիայի հստակ առաջարկին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից հստակ առաջարկների են սպասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել առաջարկով' կապված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ: Ներկա պահին մենք Ֆրանսիայից սպասում ենք ավելի հստակ առաջարկների այդ հանդիպման կազմակերպման առնչությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը: Նա ընդգծել է, որ առավել մանրակրկիտ տեղեկատվության բացակայության պատճառով ինքն հավելյալ որևէ բան չի կարող ասել նախագահների հանդիպման կապակցությամբ:
Երկօրյա պաշտոնական այցով Բաքվում գտնվող Սերգեյ Լավրովը Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որի ընթացքում հայտնել է, որ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)