Արսեն Խոջոյանը հաջորդ շաբաթ դարձյալ կենթարկվի բժշկական հետազոտության
Հասարակություն
ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետները պարբերաբար կապ են հաստատում ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի հետ` նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: Արսեն Խոջոյանի գանգատները նվազել են, գրեթե հաղթահարվել է թուլությունը: Սակայն առկա է մեջքի ցավ, վերջնականապես չի հաղթահարվել նաև հերպետիկ ցանը:
Հրազդանի բժշկական կենտրոնի հետ պայմանավորվածության համաձայն` հաջորդ շաբաթ Արսեն Խոջոյանը կենթարկվի բուժզննության` պարզելու մեջքի ցավի պատճառները:
Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է նախարարության անմիջական հսկողության ներքո։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան