Շարմազանովը կանոնակարգը խախտեց և ժամանակից շուտ ընդհատեց խորհրդարանի նիստը
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կառավարության ներկայացուցչի ուշանալու պատճառով ժամանակից շուտ ընդհատեց արտահերթ նիստը: Խորհրդարանը պետք է քննարկեր «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էր, ով, սակայն, ուշանում էր նիստից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ իրեն քարտուղարությունից զեկուցել են` Միրումյանը րոպեների ընթացքում կլինի ԱԺ-ում: Սակայն 5 րոպե անց Միրումյանը դեռևս չէր ներկայացել, ինչը բարկացրեց ԱԺ փոխնախագահին: «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ անհայտ պատճառներով դեռևս Ազգային ժողով չի հասել, ես ստիպված եմ կանոնակարգ խախտել և նիստն ընդհատել: Ես հենց այդպես էլ կանեմ, և թող իմանան, որ նման կերպ չի կարելի վարվել: Կներեք, ես կանոնակարգ եմ խախտում, սակայն պետք է ասեմ, որ պատգամավորները պարտավոր չեն նստել և 10 րոպե սպասել, թե երբ կառավարության ներկայացուցիչը կժամանի»,- ասաց Շարմազանովը և հայտարարեց նիստը փակելու մասին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան