Սերժ Թանկյանը երաժշտություն կգրի Հայաստանում արտադրվող ֆիլմի համար
Գիտություն և Մշակույթ
Տեսողական էֆեկտների ստեղծման ոլորտի վետերան Ռոջեր Կուպելյանը, ով հանրությանը հատնի է «Մատանիների տիրակալը» եռագրությունից, «Կարիբյան ծովահենները» կինոշարքից և այլ ֆիլմերից, «Էմմի» մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոնների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին («Journey Pictures») միավորվել են` ստեղծելու համար «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական կարճ սերիալների շարքը: Ինչպես տեղեկացրին «Թումո» ստեղծարարար տեխնոլոգիների կենտրոնից, Ռոջեր Կուպելյանի գրաֆիկական վեպի հիման վրա, գիտական և պատմական ուսումնասիրությունները կուղղորդեն դեպի կրոնի և քաղաքականության հակամարտության իրական պատմությունը Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, քրիստոնեության ծնունդը և Հայկական թագավորությունը, որն առաջինը որպես պետական ը նդունեց նոր կրոնը:
Մասնավոր ֆինանսավորմամբ` հունիսի 7-ին սկսվել է այս ֆիլմի արտադրությունը Հայաստանում: Գրասենյակը տեղակայված է «Թումո»-ում, որտեղ կենտրոնի սաներին տրվել է ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարավորություն՝ օգնելով նկարահանումներին, ինչպես նաև դրանց որոշ դրվագներին մասնակցելով որպես դերասաններ: Հայաստանում նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը` «Fugitive Studios»-ից:
Աշխատանքների ավարտից հետո ֆիլմերի շարքը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է Grammy-ի մրցանակակիր, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)