Մանվել Գրիգորյանը ցավակցություն է հղել Սամվել Գևորգյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան Մանվել Գրիգորյանը ցավակցություն է հղել Սամվել Գևորգյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում անվանի հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Գևորգյանի մահվան կապակցությամբ:
Սամվել Գևորգյանն անուրանալի ավանդ ունի հայոց պետականության կայացման գործում: Նա մեկն էր այն համարձակ տասնմեկից, որ դեռ ԽՍՀՄ գոյության պայմաններում ազգային ժողովրդավարական շարժում հիմնեցին` «Ղարաբաղ» կոմիտե անվամբ: Գևորգյանը լուրջ ավանդ է ունեցել ինչպես բռնապետական Սովետական կարգերի դեմ հայ ազգի տարած պայքարում, այնպես էլ անկախ Հայաստանի Հանրապետությունում` զբաղեցնելով կարևոր գործադիր և օրենսդիր պաշտոններ:
Ցավակցելով Սամվել Գևորգյանի հարազատներին` ցավակցություն եմ հայտնում նաև ողջ մեր ժողովրդին ծանր կորստյան կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել