«Օհ, Կոնչիտա, էս ինչ արիր երկրիս հետ». Անդրեն X Factor-ի մասնակցի ելույթից հետո քիչ էր մնում` խեղդվեր (տեսանյութ)
Հասարակություն
Սևակ Կիրակոսյանը, ով հաճախ է Հայաստանում մասնակցում բողոքի ակցիաների` քարոզելով հավասարություն և ազատություն, ելույթ է ունեցել X Factor 3-ի լսումների փուլում: Թեև մասնակիցը 4 ոչ-ով չանցավ հաջորդ փուլ, բայց հասցրեց հենց բեմից իր խոսքն ասել.
«Ի դեպ, այսօր մայիսի 17-ն է` հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրը, ելույթս ուզում եմ նվիրել բոլոր զոհերին»:
Մասնակցի խոսքը ժյուրին միանշանակ չընդունեց: Ժյուրիի անդամ երգիչ Անդրեն քիչ էր մնում` խեղդվեր (մասնակցի խոսքի ժամանակ ջուր էր խմում), իսկ երգչուհի Էմմին կարծես ճանաչել էր նրան.
«Տեսա՞ր, ես ճիշտ էի, ես նրան youtube-ով էի տեսել, Գարիկ»: Ի պատասխան` անակնկալի եկած Գարիկն ասում է. «Ես չգիտեի»:
«Օհ, Կոնչիտա, էս ինչ արիր երկրիս հետ»,- հավելում է Անդրեն:
Նշենք, որ նկարահանումը նախօրոք էր արված:
Ավելի մանրամասն առաջարկում ենք դիտել տեսանյութում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան