«ՀՀԿ-ի համար անընդունելի են ժամկետների սահմանումը և պահանջներ ներկայացնելը». Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել քառյակի բոլոր առաջարկները, սակայն դրանց վերաբերյալ ունի իր մոտեցումները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել քառյակի բոլոր առաջարկները, սակայն, միևնույն ժամանակ, մեզ համար անընդունելի է ժամկետներ դնելը, պահանջներ ներկայացնելը»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ քառյակի առաջարկած կետերի մի մասն ընդգրկված է կառավարության ծրագրում, մնացած մասն էլ քննարկվել են: «Մենք պատրաստ ենք իրականացնել այն քայլերը, որոնք իրատեսական են: Դեռևս կքննարկենք և կներկայացնենք մեր թեզիսները, սակայն մենք այդ քայլերն անելու ենք մեր մոտեցումներով»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով' իրենք քառյակի ուժերին ներկայացնում են, որ կառավարությունն իրենց առաջարկներին այս կամ այն տեսանյունից մոտենալու հնարավորություն ունի: «Եթե իրենք դա չեն ընդունում և սպառնում են փողոց դուրս գալով, ապա հենց այսօր էլ կարող են դա որպես պատրվակ օգտագործել»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով իրենց պահանջներում քառյակի ուժերի շտապելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկմանը՝ պատգամավորն ընդգծեց, որ նախքան քառյակի կետերի հրապարակումը կառավարության ծրագիրն արդեն հաստատված է եղել, իսկ այդ հարցերի շուրջ իրենք մինչ այդ էլ քննարկումներ ունեցել են: Բաղդասարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀԿ-ն այդ կետերին կանդրադառնա, սակայն սեփական մոտեցումներով:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան