Երգչուհի Մադոննան հանդիպում է 26-ամյա պարողի հետ (լուսանկարներ)
Այլ
Հանրահայտ երգչուհի Մադոննան Բրահիմ Զայբաթից բաժանվելուսց հետո սկսել է հանդիպել 26-ամյա պարող Թիմոր Ստեֆենսի հետ: 55-ամյա երգչուհին և 26-ամյա պարողը արդեն մի քանի ամիս է` միասին են: Նյու Յորքում պապարացցիներին հաջողվել է զույգին լուսանկարել: Նշենք, որ Մադոննան և Թիմորը միասին են ներկայացել նաև Լոս Անջելեսում տեղի ունեցած «Grammy» մրցանակաբաշխությանը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ նրանք ծանոթացել են անցած ձմռանը` Շվեյցարիայում: Ստեֆենսը շատ հաջողակ պարող է: Նա համագործակցում է Բեյոնսեի, Քրիս Բրաունի և ուրիշ հայտնի երգիչների հետ:






















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել