«Ժողովուրդ». «Մշակույթի նախարարին սատկացնել է պետք». Էդուարդ Զորիկյան
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան Գառնի տաճարում 1 մլն դրամի դիմաց փակ բանկետ կազմակերպելու եւ նախօրեին «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում 700.000 դրամ օրավարձով փարթի կազմակերպելու Մշակույթի նախարարության կողմից տրված պաշտոնական թույլտվության լուրերը սառը ցնցուղի ազդեցություն թողեցին հանրության վրա: Զայրույթի բուռն ալիք բարձրացավ հասարակության տարբեր շերտերի մոտ, որ պատմամշակութային վայրերը դարձել են այնքան մատչելի արժեքներ, որ կարելի է վարձակալել ու քեֆ անել այնտեղ:
Մարդիկ վրդովված ասում են իրենց մտքինը Մշակույթի նախարարության գործունեության մասին: Օրինակ՝ հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց. «Սատկացնել է պետք ե՛ւ վարձողին, ե՛ւ վարձով տվողին, մշակույթի նախարարին սատկացնել է պետք: Ընդհանրապես, էդ խառնածիններն ավելի վտանգավոր են, քան զտարյուն սրիկաները. սրանք պատրաստ են, ու իրականում լիզում են յուրաքանչյուր օտարի հետույքը, մանավանդ' ռուսի: Սրանք ուրիշ լեզու չեն հասկանում: Սատկացնել է պետք»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան