«Ժողովուրդ». ԱԺ-ում գործում է միմյանց «ինադու» քայլեր անելու սկզբունքը
Հայկական Մամուլ
ԱԺ երեկվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն հայտնվել էր անհարմար վիճակում: Քվեարկության ժամանակ ԱԺ 5 խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի բոյկոտի արդյունքում ՀՀԿ-ին չհաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումն ու երկու նախագիծ չընդունվեց, այդ թվում եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Ուշագրավը, սակայն, այն է, որ սույն օրենքի նախկին քննարկումների ժամանակ ընդդիմությունը եւս կողմ էր արտահայտվել ՏՏ ոլորտի մասին օրինագծին, բայց երեկ չքվեարկելով՝ այն տապալեց: Հիմա կառավարությունը ստիպված է այս նախագիծը խորհրդարան մտցնել նույն ընթացակարգով՝ սկսելով զրոյից: Այս փաստը եւս մեկ անգամ ի դերեւ է հանում այն տխուր իրողությունը, որ հայրենի խորհրդարանում պայքարը ոչ թե լավ եւ ավելի լավ օրենսդրություն ունենալու միջեւ է, այլ գործում է միմյանց «ինադու» քայլեր անելու սկզբունքը:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան