«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը ցանկանում է նորովի կահավորել իր տարածքը
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ինչպես երեւում է, վերջինս, հավանաբար, ցանկանում է նորովի կահավորել իր տարածքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը նախատեսել է գնել 1 մլն 650 եւ 24մլն 77 հազար դրամ արժողության կահույքներ, 1 մլն 160 հազար դրամի' 20 հատ ղեկավարի բազկաթոռ, վարագույրներ՝ 95 հազար դրամի, 4 սառնարան' յուրաքանչյուրը 484 հզ դրամ արժողության, եւ այսպես շարունակ:
Ի դեպ, 24 մլն դրամ արժողության կահույքը կառավարությունը ցանկացել է ձեռք բերել Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո, այնինչ՝ Տիգրան Սարգսյանի օրոք նախատեսված է եղել գնել միայն 1.6 մլն դրամ արժողության կահույք: Կարելի է ենթադրել, որ 24 մլն դրամ արժողության կահույքը ձեռք է բերվում կա՛մ անձամբ Հովիկ Աբրահամյանի, կա՛մ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի համար:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան