Հուսով ենք՝ երկրպագուները մեզ կներեն. Կասիլյաս
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է հավաքականի անհաջող ելույթներն աշխարհի ընթացիկ առաջնությունում.
«Հուսով ենք՝ երկրպագուները մեզ կներեն: Հուսով եմ, որ նրանք կհասկանան, որ ներդրեցինք մեր ողջ ուժը, սակայն չկարողացանք ոչինչ անել: Մենք ամբողջությամբ պատասխանատու ենք այս իրավիճակի համար: Այժմ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ: Հավաքականում կան 30 տարեկանից բարձր խաղացողներ, և մենք կհարգենք մարզչի յուրաքանչյուր որոշում: Չգիտեմ՝ սա իմ վերջին խաղն է հավաքականում, թե ոչ, տեսնենք: Մենք արժանի չէինք նման ավարտի»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան