Արդարացումն անհաջողակների համար է. Ռամոս
Սպորտ
Իսպանիայի ազգային ընտրանու պարտությանն է անդրադարձել նաև պաշտպան Սերխիո Ռամոսը: Վերջինս, մասնավորապես, նշել է.
«Այժմ անհաջողության պատճառը փնտրելու լավագույն ժամանակը չէ: Այս տարիների ընթացքում մենք հասել ենք այն ամենին, ինչը չի հաջողվել ոչ ոքի, սակայն չի կարելի ապրել անցյալով: Իհարկե, հեշտ է պատասխանատվությունն այլոց վրա գցելը: Արդարացումն անհաջողակների համար է: Սա այն օրերից էր, երբ հաջողությունը չուղեկցեց մեզ: Ցանկանում եմ ներողություն խնդրել իսպանացիներից. նրանք հիասթափված են այս արդյունքից: Սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ այնպես է լինում, ինչպես ցանկանում ես: Չեմ կարծում, որ սա Իսպանիայի հավաքականի դարաշրջանի ավարտն է: Մեր թիմն արժանի է հարգանքի»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան