Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սեքս-օրգիաներ՝ ՀՀ կառավարության անդամների համար. Հայաստանում կհիմնադրվի՞ օրգիաների և սեքս տուրիզմի խթանման ազգային գործակալություն

Վերլուծական

Օրեր առաջ համացանցը պայթեց օգտատերերից մեկի գրառման հետևանքով: Սույն օգտատերը փորձել էր շրջել Զվարթնոց տաճարի տարածքում, սակայն նրան արգելել էին, որովհետև այնտեղ փակ կորպորատիվ միջոցառում է եղել կազմակերպված՝ հիմնականում օտարերկրացիների մասնակցությամբ: Զբոսաշրջիկը, սակայն, հասցրել է նկատել, որ շատերն այնտեղ շրջում են վարտիքներով՝ կասկածելի վարքի տեր աղջիկների ուղեկցությամբ և ալկոհոլի ակնհայտ ազդեցության տակ: Թերևս այս ամենն աբսուրդի ժանրից չլիներ, եթե այդ չարաբաստիկ սեքս-փարթին կազմակերպված չլիներ մի տաճարի տարածքում, որն իր բացառիկ արժեքով ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ընդ որում, միջոցառման համար օգտագործվել է ոչ միայն խոտածածկ տարածությունը, այլև Զվարթնոցի տաճարի ավերակների՝ սյուների հետին հատվածը, որտեղ տեղադրվել են մետաղական հարմարանքներ՝ էկրանն ամրացնելու համար:

Այն, որ Զվարթնոց տաճարի տարածքում թույլատրվում է միջոցառումներ անցկացնել՝ 700 000 դրամի դիմաց, հաստատել է նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Այս սկանդալը դեռ չմարսված՝ բառացիորեն երեք օր անց լրահոսում հայտնվեց մեկ այլ պատմամշակութային արժեքի՝ Գառնու հեթանոսական տաճարի տարածքի վարձակալության մասին լուրը. Հարավարևելյան Եվրոպայի տարեկան համաժողովին մասնակից հյուրերի համար տաճարի բակում տոնական սեղաններ էին բացվել: Ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հաստատել է լուրը և նշել, որ Գառնու տաճարում խնջույք կազմակերպելու համար Կենտրոնական բանկը վճարել է 1 մլն 120 հազար դրամ: Այսինքն՝ պետության գրպանից գումարներ է վճարվել օտարերկրացիների հաճույքների համար և ավելորդ են այն բացատրությունները, թե դրանով գումարներ են ներդրվել տաճարի տարածքի բարեկարգման համար. պետությունը պարզապես իր մի գրպանից հանել է և դրել մյուս գրպանը:

Բոլոր նորմալ երկրներում մշակութային նմանատիպ արժեքների նկատմամբ գոյություն ունի հատուկ ակնածանք: Հայաստանում մշակութային արժեքները վերածվել են մանրավաճառի կրպակի, որի շահագործումից տիկին նախարարուհին և յուր անբասիր կադրերն իրենց օրվա գրոշն են վաստակում: Եվ, ինչպես բոլոր դեպքերում, սեփական գովազդով տարված կառավարությունը խուսափում է գնահատականներ տալուց:

Ամեն ինչից փող քամելու գործելաոճ ընտրած կառավարությունը, հավանաբար, շուտով կհիմնի նոր գերատեսչություն՝ Օրգիաների և սեքս տուրիզմի խթանման ազգային գործակալություն: Չեմ զարմանա, եթե առաջիկայում որևէ մշակութային արժեքի տարածքում գեյ փարթի կամ ԼԳՏԲ համայնքի անբռնազբոսության շքերթներ անցկացվեն: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երաշխավորում է՝ վճարիր և նետվիր կրքերի անսանձ օվկիանոսը: Մեր մշակութային արժեքների դռները բաց են ձեզ համար...

Այս ամենի մեջ մի տխուր երանգ, այնուամենայնիվ, կա: Ինչու այդ սեքս փարթիները կազմակերպվում են միայն արտասահմանյան հյուրերի համար: Թող մի օր էլ տիկին Հասմիկն այդ «օբյեկտների» դռները բացի մեր կառավարության անդամների համար: Բազմազբաղ ծերուկները մի քիչ կզվարճանան, ոսկորները ժաժումաժ կգան, համ էլ, ինչպես պատկերավոր նշում են, կգովազդեն մեր մշակութային արժեքները: Համ էլ ժողովրդի գլխին կազմակերպած սեքս փարթիները մի օր գոնե կտեղափոխվեն մեկուսի վայր: Մեղք են և′ ժողովուրդը, և′ պատմական վայրերում օրգիաների կարոտ ծերուկները...

Իսկ եթե լուրջ, ապա այս սկանդալային միջադեպին պատշաճ արձագանքի բացակայության դեպքում կառավարության բարոյական նկարագիրն ամբողջովին հասկանալի կդառնա...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված