Մանվել Բադալյանը խախտում չի տեսնում Ֆինանսների նախարարությունից քաղծառայողների աշխատանքից ազատման մեջ
Հասարակություն
Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից աշխատակիցների, որոնց հիմնական մասը քաղծառայողներ էին, աշխատանքից ազատելու որոշումը խախտմամբ չի իրականացվել: Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Բադալյանն ասաց, որ որևէ խախտում տեղի չի ունեցել, ստեղծվել է նոր մարմին, նոր նախարարություն, երկու պետական մարմիններ միաձուլվել ու վերակազմակերպվել են, իսկ ֆինանսական վերահսկողության տեսչությունը լուծարվել է: «Այդ կառուցվածքային ստորաբաժանումն այլևս գոյություն չունի, դա այլևս քննարկման առարկա չէ: Մնացած աշխատակիցների հետ կապված, համանման սոտրաբաժանումները, որոնք և ՊԵԿ-ն է ունեցել, և ֆինանսների նախարարությունը, բնականաբար միաձուլվել են, և միավորումների արդյունքում տեղի է ունեցել նախկին թվաքանակի նվազում, ինչը բնական է»,- ասաց Բադալյանը:
ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միավորման արդյունքում նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությունը վերացվել է, իսկ մի խումբ քաղծառայողներ ազատվել աշխատանքից:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան