Հենրիխ Մխիթարյանն այցելել է Գյումրիի մանկատուն (լուսանկարներ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին գտնվում է Հայաստանում:
Ֆուտբոլիստն այցելել է Գյումրիի Նանսենի անվան մանկատուն և լուսանկարները տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:
Մխիթարյանը նշել է, որ լավ ժամանակ է անցկացրել և հատուկ շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին՝ «Շախտյորին»՝ մանկատան վերանորոգմանը նպաստելու համար:
«Ուրախ էի տեսնել Գյումրիի՝ Նանսենի անվան մանկատան երեխաներին և լավ ժամանակ անցկացնել: Հատուկ շնորհակալություն իմ նախկին թիմին` «Շախտյորին», որն իր լուման ունեցավ Գյումրիի մանկատան վերանորոգման գործում` «Ասենք ոչ որբերին» քարոզչության շրջանակներում»,- գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում:





















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան