«Գեներալների զարմիկները զենք կօգտագործեն միայն պատերազմի ժամանակ` թուրքի դեմ»
Հասարակություն
NEWS.am-ի տեղեկություններով` Էջմիածնում հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: Ըստ նույն աղբյուրի` վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով: Ներկա է եղել նաև Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին:
Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանից Lurer.com-ի թղթակիցը փորձեց ճշտել, թե ինչ է իրականում տեղի ունեցել.
Մեր հարցին ի պատասխան` Վարդան Վարդանյանն ասաց.
«Ես տեղյակ չեմ եղել նման միջադեպից: Այսօր առավոտյան ԱԺ-ում հանդիպել եմ Մանվել Գրիգորյանին, նրա հետ զրուցել եմ ԵԿՄ ընթացիկ խնդիրների վերաբերյալ, սակայն միջադեպի մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Նույնիսկ մամուլի հրապարակումներից հստակ երևում է, որ եթե նման միջադեպ անգամ եղել է գեներալների զարմիկները չեն եղել նախաձեռնող, հրահրող կամ կրակող կողմ: Միայն կարող եմ ասել, որ Գեներալն իր երեխաներին, զարմիկներին, հարազատներին այնպես չի դաստիարակում, որ զենքով ման գան: Անհնար է` նրանց մոտ զենք լինի: Հայաստանում խնդիրներ լուծելիս նրանք այդ քայլին չեն գնա, զենք կօգտագործեն պատերազմի ժամանակ` թուրքի դեմ»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան