«Ժողովուրդ». Կառավարությունն ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի՝ նախօրեի համարում տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո 24 մլն դրամ էր նախատեսվել կահույք գնելու համար:
Եվ ահա, «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դաձավ, որ կառավարությունը այս անգամ էլ որոշել է «վարագուրվել» և ՀՀ պետական բյուջեից 950 հազար դրամ կամ ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար: Վարագույրները ձեռք են բերվել անհատ ձեռներեցից, ընդ որում՝ այդ գումարով գնվել է ընդամենը 3 հատ վարագույր, երկուսը՝ 375 հազար, մեկը՝ 200 հազար դրամով: Իհարկե, կառավարության վարագույրների գումարը նույն նպատակով նախագահի նստավայրի ծախսած գումարի համեմատ չնչին թիվ է. 2009թ. նախագահականը 4.5 մլն դրամ էր տրամադրել վարագույրներ գնելու համար:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան