«ՀԺ». Յուրաքանչյուր երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձաններ. ՅՈԻՆԵՍԿՕ
Հայկական Մամուլ
«Յուրաքանչյուր երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձանները, կազմակերպել տարբեր միջոցառումներ: Այս հարցում որևէ սկզբունք չկա: Իհարկե, ամեն ինչ պետք է կազմակերպվի այնպես, որ հարգվի կառույցը: ՅՈԻՆԵՍԿՕ-ի մամլո պատասխանատու Ռոնի Ամելան երեկ այսպես է պատասխանել «ՀԺ» թղթակցի հարցին կապված Զվարթնոցում օրեր առաջ կազմակերպված միջոցառման հետ, որը հասարակական պարսավանքի առիթ հանդիսացավ մեր երկրում: 2000-ին, ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ամելան մեր թղթակցին հայտնել է նաև, որ տվյալ երկիրը պարտավոր է իրենց կազմակերպությանը տեղեկացնել միայն տարածքում գտնվող կոթողը ձևափոխելուց կամ դրա տարածքում այլ շինություն կառուցելուց առաջ:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան