«Ժողովուրդ». Արա Հարությունյանը` իր պաշտոնավարման երկարակեցության մասին
Հայկական Մամուլ
Վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնավարման երկարակեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը կարողանում է իր առջև դրված խնդիրները գերազանց կատարել: «Ինստիտուտում երբ են ուսանողին հեռացնում երբ որ քննությունը չի տալիս, չէ՞, վարչապետի առաջին քննությունը և հիմնական գնահատականը դա տնտեսական աճն է, որը կատարում ենք փայլուն, գերազանց: Շատ բարձր աճի տեմպեր ենք ապահովվել»,- ինքնագոհ հայտարարեց Արցախի վարչապետը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվել Արցախի գրեթե բոլոր բիզնես ոլորտներում մասնաբաժին ունենալ, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ես մինչև ԼՂՀ վարչապետ լինելը, եղել եմ Արցախի ամենախոշոր բիզնեսմենը, հիմա դրանով չեմ զբաղվում: Ես համարվում եմ Ղարաբաղի ամենախոշոր հողագործը, ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ իմ ընկերությունները: Ես ոչ մի տեղ մենակ չեմ, այլ համասեփականատեր եմ, ես միշտ ընկերովի գործի կողմնակից եմ»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան