Ջաջուռի ոլորաններում ձորը գլորված «ԲՄՎ»-ի 23-ամյա վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Հունիսի 20-ին, ժամը 05.38-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում' երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 20 ՏՏ 043 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' ուղևոր' 1988 թ. ծնված Ա. Տ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ' 1991 թ. ծնված Է. Մ.-ին և ուղևոր' 1970թ. ծնված Մ. Ս..-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ա. Տ.ի և Մ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան