Ազգային ժողովը շարունակում է «կուտակայինի» վերաբերյալ նոր նախագծի քննարկումը (ուղիղ միացում)
Քաղաքական
Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի երրորդ օրվա աշխատանքը: Նիստի մեկնարկին սովորաբար քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը: Թեև հունիսի 19-ի նիստը քվորում չլինելու պատճառով մի փոքր ուշ մեկնարկեց, սակայն խորհրդարանը հասցրեց մի քանի հարցի քննարկում ավարտին հասցնել:
Հունիսի 19-ին խորհրդարանն ավարտել է Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին, Տրանսֆերային գնագոյացման մասին Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում ներ կատարելու մասին օրենի նախագծերի քննարկումը:
Բացի այդ, դեռևս քվեարկության չեն դրվել հունիսի 18-ին քննարկված հարցերը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և Սննդամթերքի անվտանգության մասին և հարակից մի շարք նախագծերի օրենսդրաան փաթեթը:
Հունիսի 20-ի նիստում խորհրդարանը կշարունակի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան