ԱԺ-ն աշխատանքները կշարունակի նաև հունիսի 21-ին
Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքները կշարունակվեն նաև հունիսի 21-ին: Այս մասին այսօր նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք վաղը շարունակելու ենք մեր աշխատանքը նույն ռեժիմով: Օրվա վերջում կլինեն քվեարկություններ»,- ասաց Սահակյանը:
Նա նաև ընդգծեց, որ փորձելու է հնարավորություն ստեղծել երրորդ ընթերցմամբ մի շարք օրենքների քննարկման համար:
Ազգային ժողովը հունիսի 18-ին արտահերթ նստաշրջան է գումարել կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նիստերը մեկնարկում են ժամը 11:00-ին և ավարտվում են 18:30-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան