Կական կարիերան կշարունակի MLS-ում
Սպորտ
«Միլանի» կիսապաշտպան Կական մեկ տարի ժամկետով վարձավճարով կվերադառնա իր հարազատ «Սան Պաուլու», որից հետո կմիանա ԱՄՆ-ի առաջնության նոր ակումբին` «Օրլանդո Սիթիին»:
32-ամյա խաղացողը արդեն համաձայնության է եկել «Օրլանդոյի» հետ, սակայն քանի որ ակումբը ձևավորվելու է 2015թ-ին, մինչ այդ Կական կխաղա իր հայրենիքում:
«Կարող եմ հաստատել, որ պայմանագիրը արդեն մոտ է», - «Սան Պաուլուի» նախագահ Կարլոս Միգել Այդարի խոսքերը մեջբերում է ESPN-ն:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Սան Պաուլույում» իր նորամուտը նշել է 2001 թ-ին, իսկ երկու տարի անց տեղափոխվել է «Միլան», որտեղ խաղացել է 6 տարի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան