Շախմատային լրահոս
Սպորտ
Հրանտ Մելքումյանը` Տեպլիցեում
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո 5,5 միավորով ընթանում է առաջին տեղում: Նույնքան միավոր ունի նաեւ գրոսմայստեր Հենրիկ Տեսկեն (Գերմանիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Հովհաննես Գաբուզյանը` Վառնայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով սկսեց օփենը Բուլղարիայի Վառնա քաղաքում. տեղեկացնում է armchess.am-ը:
«Վառնա օփենը» մեկնարկել է հունիսի 19-ին, կավարտվի հունիսի 27-ին: Մրցաշարին մասնակցում է 31 շախմատիստ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան