Միլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունը ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը «Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո է Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ավինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող Սոկոլովը Բրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվել Տիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական շեշտադրումները

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովում քննարկման է դրվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամը ցանկանում է ներկայացնել հանրության ուշադրությանը այն հիմնական փոփոխություններն ու շեշտադրումները, որոնք տեղ են գտել օրենքի փոփոխությունների նախագծում:

2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու:

Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է 5 տոկոս:

Սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը, 25 000 դրամ ամսական կամ տարեկան` 300 000 դրամ:

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2020թ-ից փոխկապակցվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափին (սահմանելով նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով):

Վարձու աշխատողների համար սահմանվում է Սոցիալական վճարի առավելագույն շեմ, և եթե անձը մի քանի աղբյուրից ստանում է եկամուտ և այնպես է ստացվում, որ գործատուների կողմից հաշվարկված սոցվճարները գերազանցում են առավելագույն շեմը, ապա անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ստանալ ավել վճարած գումարները:

Սոցիական վճար են կատարում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները, սակայն անձը կարող է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դիմում ներկայացնելու միջոցով հրաժարվել սոցիալական վճար կատարելուց:

Սոցիալական վճար կատարելուց չեն կարող հրաժարվել.

պետական աշխատողները,

2014 թվականի հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, ով 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր:

Դիմում ներկայացրած անձը ցանկացած ժամանակ կարող է դիմել` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, սոցիալական վճար կատարելը վերսկսելու համար:

1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:

1964 թվականի հունվարի 1-ից մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված և համակարգին կամավոր միացած անձանց համար ևս կլինի պետական մասնակցություն՝ ընդհանուր կանոններով:

Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից` 50.000 դրամ):

Եթե լրացել է անձի 55 տարին և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է ոչ պակաս, քան հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից` կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքելով հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով (վաղաժամկետ կուտակային կենսաթոշակի իրավունք):

Ի տարբերություն գործող օրենքի, մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվին առկա միջոցները կարող են միանվագ ամբողջությամբ վճարվել ժառանգին:

Պետական հատվածի՝ սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) այդ անձի համար պետությունը կատարում է նպատակային սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ ամսական:

Եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավորության սկզբունքով (կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա) մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դիմում է սոցիալական վճար կատարելու համար, (օգտին) ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի սահմանված չափով, այսինքն, պետությունը այս դեպքում ևս կրկնապատկում է կատարված սոցիալական վճարները:

Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի գումարը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով, դիմումների հիման վրա, մաս-մաս վերադարձվում են անձանց, դեպոզիտարիայի միջոցով` 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Անկախ դիմում գրելու պահից՝ հետ վերադարձման ենթակա է միայն մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը կատարված վճարների դիմաց ձեռք բերված փայերի մարումից ստացված ճշգրտված գումարը: Հետ վերադարձի դիմումներին ընդունվում են 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը: Ընդ որում, հետ են վերադարձվում միայն մասնակցի կողմից կատարված վճարումները /առանց պետական մասնակցության/: Եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին, ապա պետական մասնակցության գումարը մնում է նրա հաշվում, իսկ եթե անձը չի մասնակցում կուտակային համակարգին, ապա պետական մասնակցության գումարը փոխանցվում է պետական բյուջե:

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 114 անվճար Թեժ Գիծ կամ այցելել www.epension.am սոցիալական պորտալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր ծրագրած այցըԱյսօր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն էՄիլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունըԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻրանինՇանհայում հանդիպել են Սի Ծինփինը և ՏոկաևըՖիդանը հայտարարել է Սև ծովում անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության պատրաստակամության մասինԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը«Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո էԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորԱվինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող ՍոկոլովըԻսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի ղեկավարինԲրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվելՏիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր բալիստիկ հրթիռ է մշակումԿդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ Բահրեյնի ռազմաբազայում ոչնչացրել են Patriot հրթիռային համակարգՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ԱՄՆ-ը ձախողվել է Հորմուզը վերահսկելու իր փորձերում․ Իրանի դեսպանԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. ՕսկանյանԼուսին հասած ԽՍՀՄ դրոշը աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսներիԹուրքիան Ուկրաինայում հրադադարի հույս ունի. ՖիդանԱհավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆիդեռլանդներում հայտնել են պղծված խորհրդային զինվորների գերեզմանների վերականգնման դժվարությունների մասինՈւկրաինան նոր վարչապետ ունիՉինաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանը և Չինաստանը աշխարհին ավելի շատ կայունություն և վստահություն են բերումՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՎարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականըՕմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամՀայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանըՖիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման համատեքստում հաջողության հույս կաԻրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել Հորմուզի նեղուցումՀերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՈւկրաինայում բողոքի ցույցեր են ընթանում պաշտպանության նախարարի հրաժարականի դեմԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԱմսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. Բռնցքամարտի մարզիչ (տեսանյութ) Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ ենթակառուցվածքներին, եթե իր օբյեկտները հարձակման ենթարկվենՓաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԷրեխեքին հանել են գցել են քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն օլիմպավան են փակում (տեսանյութ) Ամսի 26–ին երեխաները մրցույթի են, չենք կարող չմարզվել. Օլիմպավանի մարզիչ (տեսանյութ) Սթարմերը Կիև է ժամանել հրաժարական տալուց չորս օր առաջՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համարԿստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ)
Ամենադիտված