«Ազգ». Մարսի մակերևույթի քարտեզը` հայկական միջնադարյան ձեռագրում
Հայկական Մամուլ
Վերջերս ռուսական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվեց Արմեն Պետրոսյանի «Առեղծվածի հետքերով» ֆիլմաշարի հերթական ֆիլմը' նվիրված մարդկության պատմության առեղծվածների նաեւ հայկական հետքին: Այս անգամ ֆիլմում պատմվում է 1939 թվականին Էջմիածնի կաթողիկոսարանից ձեռագրերը Երեւան տեղափոխելու ընթացքում գտնված միջնադարյան հայկական մի ձեռագիր քարտեզի մասին, որտեղ պատկերված են եղել Մարս մոլորակը, Մարսի մակերեւույթի ընդհանուր պատկերը եւ Մարսի շուրջը մի շրջագիծ` նրա արբանյակ Ֆոբոսի նշագրումով:
Ձեռագիրը ժամանակավորապես, մասնագետին ցույց տալու համար, վերցրել է մոսկվացի երիտասարդ պատմաբան Վիկտոր Հարությունյանը: Մինչեւ այժմ հայտնի չէ, թե որտե՞ղ է ձեռագիրը, որի վրա լատինատառ տեքստ է եղել եւ որը Մարսի արբանյակները հայտնաբերելուց, Մարսը դիտակով ուսումնասիրելուց դարեր առաջ Մարսի մակերեւույթի եւ Ֆոբոսի մասին է տեղեկացրել, եւ որի սկզբնաղբյուր եգիպտական տեքստերը այժմ գոյություն չունեն: Ֆիլմի մասին առավել մանրամասն «Ազգն» առաջիկայում կպատմի:
Շարունակությունը` «Ազգ» շաբաթաթերթում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան