ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է 

«Հրապարակ». Քաջարանում լարված իրավիճակ է

Հայկական Մամուլ

Քաջարանում լարված իրավիճակ է: Հունիսի 24-ին կայանալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ էական փոփոխություններ են կատարվելու կոմբինատի կառավարման համակարգում: Ինչպես արդեն հայտնի է՝ կոմբինատի երկարամյա տնօրեն, ըստ տեղացիների ինֆորմացիայի, մոտ 12 տոկոսի փայատեր Մաքսիմ Հակոբյանը կդադարի տնօրեն լինելուց, կդառնա փայատերերի խորհրդի նախագահ: Գրում է «Հրապարակ»-ը:

Տնօրենի պաշտոնը կոմբինատի մոտ 75 տոկոսի փայատեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերության կողմից անցկացված մրցույթի արդյունքում շահել է ոմն ավստրալացի, ով, Քաջարանում շրջանառվող լուրերով, ստանալու է ամսական 9 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ:

Նոր նշանակվելիք տեղակալներն ու նրա հետ եկող 20 հոգանոց թիմը, ըստ լուրերի, նույնպես ֆանտաստիկ աշխատավարձեր են ստանալու, մինչդեռ նախկիններն ստանում էին առավելագույնը 3-5 հազար դոլար: Նոր տնօրենը միջազգային մրցույթի արդյունքում է ընտրվել եւ գալիս է իր 20 հոգանոց թիմով: Այսինքն՝ Մաքսիմ Հակոբյանը հեռանում է իր թիմի հետ, որոնց խոստացել է անաշխատանք չթողնել: Բանն այն է, որ նա ձեռք է բերել Ախթալայի կոմբինատը, որը սնանկացման արդյունքում աճուրդի է հանվել: Վերջին ամիսներին պարոն Հակոբյանը հաճախ է մեկնում Ախթալա եւ այնտեղ մեծ ծրագրեր ունի: Սակայն խնդիրը միայն 20 հոգու՝ նախկին տեղակալներին կամ ղեկավար կազմին աշխատանքի տեղավորելը չէ: Եվ ոչ էլ սեփական բարեկեցությունը, քանի որ Մաքսիմ Հակոբյանը, բացի կոմբինատի բաժնետեր լինելուց, հսկայական հողատարածքներ ունի Սյունիքում, ֆերմաներ, մսի ու կաթի մշակման ձեռնարկություն եւ այլ ունեցվածք: Այնպես որ, եթե անգամ որդին մարզպետ չլինի, իր սերունդները կարող են հանգիստ վայելել դրանք՝ թոռից թոռ: Խնդիրն այն է, որ գերմանացի փայատերը դժգոհ է ուռճացված աշխատակազմից՝ այսօր կոմբինատում 3 հազար 200 մարդ է աշխատում, եւ խիստ տնտեսվարման դեպքում հանգիստ կարելի է մոտ 1000 հոգի կրճատել, ու դրանից աշխատանքը չի տուժի: Ավելին՝ կան մարդիկ, որոնք գրանցված են ու աշխատավարձ են ստանում, սակայն աշխատանքի չեն գնում: Եվ պատճառն այն է, որ տեղացի տնօրենը ոչ այնքան եկամտի, որքան իր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու մասին է մտածել: Բացի այդ, կոմբինատը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում մարզում՝ սկսած ասֆալտապատումից, նորոգումներից, տարբեր նախագծեր հովանավորելուց, վերջացրած հիվանդների բուժման եւ երեխաների կրթության ծախսերը հոգալով: Բնականաբար, ոչ գերմանացին, ոչ ավստրալացին նման խնդիրներ իրենց առջեւ չեն դնի: Թեեւ, ըստ լուրերի, նրանք շատ անհանգստացած են մարզի էկոլոգիական խնդիրներով եւ պատրաստվում են այս բնագավառում լուրջ ներդրումներ անել:

Ընդհանրապես՝ Մաքսիմ Հակոբյանի հեռանալը Քաջարանում տարբեր քննարկումների ու վարկածների տեղիք է տվել. մի մասն ասում է, որ գերմանացի փայատերը՝ Պիլարսկին, զայրացած է տնօրինության անտնտեսվարության եւ սխալ մենեջմենթի վրա, զարմացած է մեր իշխանությունների պահվածքից, սակայն չի ուզում նեղացնել իր գործընկերոջը՝ Հակոբյանին, ում հետ աշխատում են 2004 թվականից, ուստի նրան առաջարկել են խորհրդի նախագահի պատվավոր աթոռը: Մյուս վարկածով Հակոբյանն ինքն է հոգնել ու հիասթափվել՝ ոչ միայն նոր վարչապետն ու նրա հետ աշխատելը նրա սրտով չեն, այլեւ հոգնել է այս իշխանությունների «մուրացկանությունից», որոնք ուղղակի «կթում» են կոմբինատը: Ամեն դեպքում, Քաջարանը ոչ միայն տագնապած է, այլեւ կազմ-պատրաստ փողոց դուրս գալու, եթե նոր եկողները կրճատումներ անեն եւ իրենց զրկեն եկամտի միակ աղբյուրից, իսկ Քաջարանի կոմբինատը միակ աշխատավայրն է այս քաղաքի համար: Իրենց ներսում, քննարկումների ժամանակ նրանք անգամ սպառնում են հասնել Երեւան եւ նախագահականի մոտ բողոքի ակցիաներ անել: Ասում են՝ Մաքսիմ Հակոբյանը չի թողնում:

Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Ամենադիտված