«Հրապարակ». «ՍԱՍ-ի Արտակը մոռացել է, որ հասարակության եւ ոչ ջունգլիների անդամ է»
Հայկական Մամուլ
«Բարեւ Ձեզ, արդեն տեղափոխվե՞լ եք հավասար հարկային դաշտ, ինչպե՞ս եք Ձեզ զգում այնտեղ»,- հարցրինք ԱԺ միջանցքով դեպի դահլիճ շարժվող ՍԱՍ-ի Արտակին: Վերջինս բացակա հայացքով նայեց-անցավ: Կրկնեցինք հարցը՝ էլ ավելի մեծ դատարկություն առաջացավ. որեւէ հոդաբաշխ խոսք, միտք, կենդանության նշաններ չդրսեւորվեցին: Գրում է «Հրապարակ»-ը:
Լրագրողները տեղեկացրին, որ ինքը միշտ է իրեն այդպես պահում` մոռանալով, որ, նախ, հասարակության եւ ոչ ջունգլիների անդամ է, որ մարդուն հատուկ է բարեւ տալ-բարեւ առնելը, որ պատգամավոր է եւ, բացի իր ուտելիքը, բիզնեսը պահել-պահպանելուց, այլ ֆունկցիաներ էլ ունի' մանավանդ պառլամենտում, եւ, վերջապես, պետք է լինի ադեկվատ, եթե չի ցանկանում պատասխանել իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների հարցերին, պատշաճ բացատրություն պետք է հնչեցնի:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան