«Հրապարակ». Մենք մի թիմ ենք, մեկդ մյուսիդ սխալով մի ուրախացեք և հրապարակավ հրճվանք մի ապրեք. Սերժ Սարգպան
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ն այսօրվա համարում անդրադարձել է Ձաղկաձորում կայացած ՀՀԿ հավաքին. «Վարչապետն առաջարկել է խմել ԱԺ նախագահի կենացը: Բոլոր կենացները խմելիս կարմիր թելի նման կրկնվել է Սերժ Սարգպանի կենացն ու քծնական հաճոյախոսությունների տարափը»,- գրում է թերթը:
Ըստ թերթի, հավաքի վերջում մոտ 10 րոպեանոց ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, ով ասել է մոտավորապես հետևյալը. «Մենք մի թիմ ենք, մեկդ մյուսիդ սխալով մի ուրախացեք և հրապարակավ հրճվանք մի ապրեք»:
Ապա խոսել է ընդդիմության մասին, հայրենասերը նա չէ, ով հաշվում է, տեսնում է, որ դահլիճում 65 հոգի կա, չի գրանցվում ու սկսում է բոյկոտ անել, իսկ հենց տեսնում է 66 են, գրանցվում է: Այն մարդիկ, որոնք կարծում են, թե երկիրն առանց իրենց կկործանվի՝ չարաչար սխալվում են, բայց մենք մեր ժողովրդի մասն ենք համարում և՛ նրանց, և՛ մյուսներին: Նաև նրանց, ովքեր քննադատում են մեզ: Չնայած այդ քննադատողներից ոմանք մեր երկրի դժվար ժամանակներում ընդամենը 5-6 տարեկան են եղել:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան