Չաբի Ալոնսոն Իսպանիայի հավաքականում ավարտում է կարիերան
Սպորտ
«Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն որոշում է ընդունել Աշխարհի առաջնության ավարտից հետո հավաքականում ավարտել կարիերան: Այս մասին գրում է Marca-ն:
Պարբերականի տվյալներով` Ալոնսոն այդ որոշումը կայացրել է մինչ Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունը, և Վիսենտե Դել Բոսկեի թիմի անհաջողությունը ոչ մի կապ չունի նրա որոշման հետ:
Իսպանիայի հավաքականում 32-ամյա կիսապաշտպանը խաղացել է երեք Աշխարհի առաջնությունում, երկու անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, երկու անգամ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Երկու անգամ դարձել է Եվրոպայի, մեկ անգամ էլ` Աշխարհի չեմպիոն:
Ալոնսոն հավաքականի կազմում մասնակցել է 113 խաղի` 88 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 13 պարտություն: Կիսապաշտպանը հեղինակել է 16 գոլ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան