Ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկին առաջարկել է Դնեպրոպետրովսկի շրջանին միացնել Դոնբասի մի մասը
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին առաջարկել է իր շրջանին միացնել Դոնբասի որոշ հատվածներ: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական "Зеркало недели" պարբերականը` վկայակոչելով Դնեպրոպետրովսկի մարզային պետվարչակազմի ղեկավարի տեղակալ Գենադի Կորբանին:
Ըստ Կորբանի հաղորդած տեղեկությունների՝ խոսքը ժամանակավոր «կցման» մասին է և վերաբերում է այն տարածքներին, որտեղ մարտեր չեն ընթանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակի դադարեցման և աշխարհազորայինների հետ բանակցություններ վարելու գլխավոր հակառակորդը Իգոր Կոլոմոյսկին է` Դնեպրոպետրովսկի նահանգապետը, իսկ նախագահ Պորոշենկոյի` Դոնբաս կատարած այցի ժամանակ Կոլոմոյսկին հայտնել էր նախագահին, որ երբեք չի ենթարկվի, իսկ նրա բանակն ամեն դեպքում կջախջախի այդ «անջատողականներին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)